Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

29.08.2018

Քաղաքացիների ընդունելություն՝ նախարարի մոտ

Սահմանաված կարգի համաձայն՝ օգոստոսի 29-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է բազմաբնույթ խնդիրներով նախարարություն դիմած մի շարք քաղաքացիների:

Ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացիների հարցերին՝ նախարարը համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել իրենց իրավասության շրջանակում գտնվող խնդիրները և հնարավորինս արագ լուծում տալ դիմում-խնդրանքներին։ Որոշ  հարցեր լուծում են ստացել տեղում:

Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա վերջին  չորեքշաբթի օրը: