Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի մամուլի ասուլիսը պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ: Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացված ծրագրերը, արձանագրված արդյունքները և նախանշել առաջիկա անելիքները:
Որպես 100 օրվա գործունեության կարևոր ձեռքբերում՝ նախարար Գրիգորյանն առանձնացրել է էլեկտրաէներգիայի և գազի սակագների իջեցման ուղղությամբ բանակցություններն ու այդ արձանագրված արդյունքները:
Անդրադառնալով ռազմավարական ծրագրերին՝ Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը Հայաստանում նախատեսվում է կառուցել 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ: Ըստ նախարարի՝ վերականգնվող էներգետիկան Հայաստանի համար ռազմավարական լուրջ նշանակություն ունի, և պետք է անել առավելագույնը, որպեսզի Հայաստանը թույլ կախվածություն ունենա այլ էներգառեսուրսներից:
Մանրամասները տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?v=AIBx6GmglCY