Ըստ սահմանված կարգի՝ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը օգոստոսի 29-ին, ժամը 14:00-ին, կկազմակերպի քաղաքացիների ընդունելություն: Նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ` նախարարության աշխատակիցները պատրաստակամ են լսել քաղաքացիներին հուզող հարցերը, առաջարկները և տալ համապատասխան լուծումներ:
Ընդունելության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 011 52 63 65 հեռախոսահամարին:
Հիշեցնենք նաև նախարարության թեժ գծի հեռախոսահամարը` 011 528 243: