2018 թվականի նոյեմբերի 14-16-ը Մինսկում կանցկացվի «Հանքարդյունաբերության թվայնացումը Եվրասիայում համատեղ զարգացման և բարգավաճման համար» Եվրասիական հանքարդյունաբերական ու երկրաբանական 3-րդ ֆորումը:
Համաժողովին կմասնակցեն ավելի քան 10 000 հանքագործներ 20 երկրներից: Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների զարգացման ներկա միտումների համաձայն՝ միջոցառումն կընդլայնի իր ավանդական կազմը՝ ընդգրկելով ներկայացուցիչներ ԵՄ-ից, Չինաստանից, Սերբիայից, Վիետնամից, Իրանից, Հնդկաստանից:
Ֆորումի հիմնական թեմաներն են.
1.Հանքարդյունաբերության թվային փոխակերպման ոլորտում համագործակցության հեռանկարների քննարկում
2.Հանքագործության ոլորտում ինտեգրացիոն միավորումների (ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի, ՀԱԱՊ և ՄԱԿ) համագործակցության հեռանկարների քննարկում,
3.Եվրասիական հումքային շուկաների ֆինանսավարկային ենթակառուցվածքի զարգացման հեռանկարների գնահատում,
4.Եվրասիական հումքային շուկաների ենթակառուցվածքի զարգացման և տրանսպորտային քաղաքականության համակարգում,
5.Օգտակար հանածոների չափորոշիչների դասկարգման և հաշվառման ներդաշնակեցում,
6.Եվրասիական հումքային շուկաներում խոչընդոտների, բռնագրավումների սահմանափակումների սահմանում
7.Հանքարդյունաբերության ոլորտում Եվրասիայի միասնական տեղեկատվական հարթակի զարգացում:
Եվրասիական լեռնաերկրաբանական ֆորումը լայն հնարավորություններ է ընձեռում գործարար համագործակցության, իշխանությունների ներկայացուցիչների, հանքարդյունաբերական ընկերությունների, սարքավորումների և տեխնիկա արտադրողների, գիտնականների միջև կարծիքների և փորձի փոխանակման համար:
Միջոցառման վերաբերյալ հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել Ֆորումի պաշտոնական կայքէջ՝ http://www.mid.gov.kz/ru/news/otkryta-predvaritelnaya-registraciya-dlya-uchastiya-v-samom-masshtabnom-sobytii-gornoy-otrasli