Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

20.08.2018

Հայտարարություն

Սույնով տեղեկացնում ենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել Էներգասպառող տարբեր տեսակի սարքավորումների տեխնիկական թերթիկներին և պիտակներին, պիտակների ձևերին և դրանց վրա առկա տեղեկատվության կազմին, ինչպես նաև էներգախնայողության դասին  ներկայացված պահանջները հաստատելու մասին ԵԱՏՀ որոշման նախագիծ (Նախագիծ), որը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության կայքում՝ հետևյալ հղմամբ՝

( https://docs.eaeunion.org/ria/ru-ru/0103107/ria_08082018 ):

Հանրային քննարկման ժամկետ է սահմանվել 2018թ. օգոստոսի 8-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 22-ը:

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները և լրացված հարցաթերթիկները կարող են ներկայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին նամակագրական միջոցով՝ թղթային ձևաչափով /հասցեն 115114, ք. Մոսկվա, Լետնիկովսկայա փողոց, շենք 2, տուն 2/ կամ էլեկտրոնային փոստի միջոցով   dept_techregulation@eecommission.org էլեկտրոնային հասցեով: