Օգոստոսի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հանդիպել է նախարար Արթուր Գրիգորյանի հետ:
Նախարարը փոխվարչապետին է ներկայացրել ընթացիկ աշխատանքների շրջանակը և դրանց իրականացման տեմպերը: Քննարկվել են էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև հատուկ անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներին։
Փոխվարչապետը նաև քննարկել է ռեսուրսների արդյունավետ օգտագործման, դրանց ծախսմանը համարժեք արդյունքների ստացման հարցերը, ծանոթացել նախարարության աշխատակազմի կառուցվածքին։
Փոխվարչապետն առաջարկել է դիտարկել սպառողներին էներգակիրների մատակարարման առավել մրցունակ առաջարկներին առնչվող օրակարգի ակտիվացումը, որին ի պատասխան նախարար Գրիգորյանը հայտնել է իր բարձր պատրաստակամությունն այս ուղղությամբ գործադրելու համապատասխան ջանքեր։