ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունները նոր թափ կստանան:
Զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանն ու զարգացման հեռանկարներին:
Կողմերրը մտքեր են փոխանակել նաև Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքների շուրջ: