Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

26.06.2018

Նախարար Գրիգորյանը հանձնարարել է՝ ՀԱԷԿ-ի արդիականացման, վերազինման աշխատանքներն իրականացնել պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար  Արթուր  Գրիգորյանի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է  ունեցել աշխատանքային  խորհրդակցություն ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Քննարկման ընթացքում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ լինել խիստ հետևողական, որպեսզի արդիականացման, վերազինման  աշխատանքներն իրականացվեն պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Այնուհետև Արթուր Գրիգորյանը շրջայց է կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել  վերանորոգման, արդիականացման աշխատանքների ընթացքին, առաջիկա անելիքներին։