Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

21.06.2018

Գրավոր զգուշացում ստացած 31 ընդերքօգտագործող ընկերությունների թիվը ավելացավ ևս 5-ով

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը   հետևողականորեն շարունակում է  ուսումնասիրել ապառք ունեցող  ընդերքօգտագործող ընկերությունների ցանկը: Եվս 5  ընկերության տրվել է գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո, ոչ ավելի քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն՝ ապառք ունեցող    60 ընդերքօգտագործող ընկերություններից  31-ին արդեն իսկ տրվել էր գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո, ոչ ավելի քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ ընդերքօգտագործողները պարտավոր են սահմանված ժամկետներում կատարել ընդերքօգտագործման վճարներ՝ պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի: