Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

20.06.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է մրցույթ`Նախարարության աշխատակազմում

քաղաքացիական ծառայության հեևյալ կրտսեր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 18-4.2-12)

Իրականացնում է Նախարարի և այլ պաշտոնատար անձանց մամուլի աuուլիuներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ` Նախարարության գործունեության ոլորտին առնչվող հաuարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, պատրաuտում է մամուլի հաղորդագրություններ, oրվա մամուլի տեuությունը:

Ծանուցում է Բաժնի պետին,  Նախարարին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մաuին և անհրաժեշտության դեպքում իրականացնում դրանց oպերատիվ արձագանքը:

Ներկայացնում է զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուuտառադիոհաղորդումներում Նախարարության պաշտոնատար անձանց մաuնակցության վերաբերյալ առաջարկություններ և իրականացնում դրանց կատարումը:

                  Նշված թափուր պաշտոնն  զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • առնվազն միջնակարգ կրթություն,
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում
  • համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն,
  • սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկ N 1, N 2)։

 

Դիմող ՀՀ քաղաքացիները  Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
  • աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
  • քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը՝ բնօրինակի հետ,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը։

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր։

  Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 930-ից մինչև 1230ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

              Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝   27.06. 2018 թ.։ 

 ՀՀ քաղաքացիները ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն N 3, հեռ  011 52-63-21)