ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստան ժամանած բրիտանացի գործարարների պատվիրակությանը` Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի գլխավորությամբ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը գոհունակություն է հայտնել էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձևավորման վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ գործարարների այցը ևս մեկ ազդակ կդառնա գործակցության զարգացման ու ընդլայնման համար:
Արթուր Գրիգորյանը գործարարներին է ներկայացրել էներգետիկայի և բնական պաշարների բնագավառի ռազմավարությունը, ինչպես նաև ներդրումային ծրագրերը:
Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և վերահաստատել համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը: