Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

31.05.2018

Նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 31-ին ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում:

Դեսպան Ֆարնուորթը նախարար Գրիգորյանին տեղեկացրել է, որ հունիսի 6 -ին Հայաստան կժամանի բրիտանացի գործարարների մի խումբ, որը հետաքրքրված  է  էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի մասնակցության հնարավորություններով:

Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: