Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

23.05.2018

Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել <<Բարձրավոլտ սարքավորումների անվտանգության մասին>> ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի նախագիծը և դրան կից փաստաթղթերը (Նախագիծ), որոնք տեղադրված են Եվրասիական տնտեսական միության կայքում՝ հետևյալ հղմամբ՝ (https://docs.eaeunion.org/pd/ru-ru/0102791/pd_240420187 ): Հանրային քննարկման ժամկետ է սահմանվել 2018թ. ապրիլի 24-ից մինչև 2018թ. հուլիսի 9-ը:

Նախագծի վերաբերյալ դիտողությունները, առաջարկությունները կամ մեկնաբանությունները կարող են ներկայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին նամակագրման միջոցով, թղթային ձևաչափով /հասցեն 115114, ք. Մոսկվա, Լետնիկովսկայա փողոց, շենք 2, տուն 2/, կամ էլեկտրոնային փոստի միջոցով   dept_techregulation@eecommission.org էլեկտրոնային հասցեով կամ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքի անձնական պատուհանի միջոցով (личный кабинет):