Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

23.05.2018

Յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթին` քաղաքացիների ընդունելության օր

Յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի ժամը 14:00-ին, ըստ սահմանված կարգի, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կկազմակերպի քաղաքացիների ընդունելություն: Նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ` նախարարության աշխատակիցները պատրաստակամ են լսել քաղաքացիներին հուզող հարցերը, առաջարկները և տալ համապատասխան լուծումներ:

Ընդունելության համար նախապես գրանցվելու նպատակով կարող եք զանգահարել 011 52 63 65 հեռախոսահամարին:

Հիշեցնենք նաև նախարարության թեժ գծի հեռախոսահամարը` 011 528 243: