Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.05.2018

Արթուր Գրիգորյան. Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդադձեին:

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր։

Կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝  նախարար Արթուր Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ  էներգետիկայի  բնագավառում  առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկայում:

Դիմիտրի Գվինդադձեն նշել է, որ բանկը պատրաստակամ է աջակցելու  ինչպես  էներգետիկայի բնագավառի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին: