ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին:
Սիլվի Բոսութղոն շնորհավորել է Արթուր Գրիգորյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Քննարկվել են Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման նոր ուղղությունները:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամությունն են հայտնել նպաստելու արդյունավետ և շարունակական գործակցությանը: