Հարգելի՛ գործընկերներ,
Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, նախատեսվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի այցը Հայաստանի ատոմային էլեկտրակայան: Նախարարը կծանոթանա ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացմանն ուղղված աշխատանքներին:
Ռազմավարական օբյեկտի անվտանգության նկատառումներից ելնելով` անհրաժեշտ է՝ այցը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները նախապես հավատարմագրվեն:
Պահանջվող փաստաթղթերն են.
Հավատարմագրման համար կարող եք դիմել մինչև մայիսի 23-ը, ժամը` 17:00:
Հեռ՝.+374 (0)11 52-88-48, Էլ. փոստ՝ information@minenergy.am
Մեկնումը՝ ժամը 10:00-ին Կառավարության տուն 3 հասցեից:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին