Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

07.05.2018

Հաշվետվություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգում անցած մեկ տարի յոթ ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

 

  • ՀՀ կառավարության և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված 12.05.2016թ. Վարկային Համաձայնագրով նախատեսված ցուցանիշների (Ծրագրի պայմանների) կատարման դիմաց 2016-2018թ. մարտ ամիսների ընթացքում ՎԶՄԲ-ի կողմից տրամադրվել է 26,8 մլն ԱՄՆ դոլար վարկ (19,2 մլն դոլարը` «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին, 7,6 մլն ԱՄՆ դոլարը «ՀԱԷԿ» ՓԲԸ-ին), որն ուղղվել է ընկերությունների առևտրային վարկերի մարմանը և բնական գազի գծով պարտքի մասնակի մարմանը:
  • Կազմվել և Եվրասիական տնտեսական միության խորհրդի հետ համաձայնեցվել է Հայաստանի Հանրապետության 2018-2020թթ. և 2019-2021թթ. գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ հաշվեկշիռները:
  • Կազմվել և ՌԴ էներգետիկայի և տնտեսական զարգացման նախարարությունների հետ ստորագրվել է առանց մաքսատուրքի գանձման ՌԴ-ից
    ՀՀ ներկրվող նավթամթերքների և բնական գազի 2017թ. և 2018թ. ինդիկատիվ հաշվեկշիռները:
  • Համակարգի պետական բաժնեմասով ընկերությունների՝ գույքի արդյունավետ տնօրինման, հետագա գործունեության և կարգավիճակի վերաբերյալ ընդունվել են թվով 8 որոշումներ:

 

       Ընդունվել են ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, իրագործվել են դրանցով նախանշված գործընթացներ, մասնավորապես.

  • ՀՀ կառավարության 06.10.2016թ. №1019-Ն որոշումը, որի համաձայն ԻԻՀ-ի կողմից որպես դրամաշնորհ ՀՀ-ին տրամադրած՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տնօրինված գազաբաշխիչ սարքավորումների արժեքը՝ 630,7 մլն դրամը վճարվել է պետբյուջե, միաժամանակ պետբյուջեի միջոցներից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին լրացուցիչ փոխհատուցվել է 415,1 մլն դրամ՝ ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև՝ «ՀայՌուսգա­զարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին 02.12.2013թ. Համաձայնագրի համաձայն,
  • Ի կատարումն ՀՀ կառավարության 15.09.2016թ. նիստում ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ սոցիալապես անապահով խավերի համար բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու և ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար խթանող սակագներ սահմանելու նպատակով, համապատասխան աշխատանքներ են կատարվել Հանձնաժողովի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:  Ընդունվել են ՀՀ կառավարության 03.11.2016թ. №1118-Ն և №1122-Ն որոշումները՝ նշված սպառողական խմբերի սակագները նվազեցնելու միջոցառումների մասին: Հանձնաժողովի 25.11.2016թ. №333Ն որոշմամբ՝ 2017թ. հունվարի 1-ից սահմանվել են բնական գազի խթանիչ սակագներ՝ ջերմո­ցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար, ինչպես նաև անապահով ընտանիքների համար՝ բնա­կան գազի նվազեցված սակագին: Հանձնաժողովի 23.12.2016թ. №421Ա որոշմամբ սահմանվել է 2017թ. փետրվարի 1-ից անապահով խավի համար էլեկտրաէներգիայի նվազեցված սակագին, նվազեցվեց նաև մյուս սպառողների սակագները, ինչպես նաև վերանայվեցին արտադրողների և ծառայություն մատուցողների սակագները,
  • ՀՀ կառավարության 22.12.2016թ. №1329-Ա որոշումը՝  «Հայգազարդ» ՓԲԸ-ն լուծարելու մասին: Լուծարային հանձնաժողովը ավարտել է իր աշխատանքները և օրենքով սահմանված կարգով` դատարանի վճռով ընկերությունում սկսվել է սննկացման գործընթաց:
  • ՀՀ կառավարության 16.03.2017թ. №267-Ա որոշումը, համաձայն որի «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ունեցած 53% բաժնեմասը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը, որի արդյունքում
    ՀՀ կառավարությունը դարձել է «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետերը,
  • ՀՀ կառավարության 06.04.2017թ. №359-Ա որոշումը, համաձայն որի 
    ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության կողմից «ՀԷՑ» ՓԲԸ-ի 70,0 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին փոխանցման պայմանների համաձայնությունը և տրվել է լիազորություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ՀՀ կառավարության անունից ստորագրել համաձայնությունը,
  • ՀՀ կառավարության 27.07.2017թ. №898-Ա որոշումը, համաձայն որի
    ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ՎԶԵԲ-ից և ԱԶԲ-ից  վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը և տրվել է լիազորություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ՀՀ կառավարության անունից ստորագրել համաձայնությունը,
  • ՀՀ կառավարության 03.08.2017թ. №984-Ն որոշումը, որով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 2016թ. գործունեության արդյունքներով ՀՀ 2017թ. պետբյուջե վճարվող 341,3 մլն դրամ շահութաբաժնի պարտավորությունը նվազեցվել է 177,9 մլն դրամ գումարի չափով: Միաժամանակ նվազեցվող գումարի չափով ավելացվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը,
  • ՀՀ կառավարության 10.08.2017թ. №965-Ա և 17.08.2017թ. №1012-Ա որոշումները, որոնցով նախատեսվել է նվազեցնել «Նաիրիտ-2» և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալները` դրանք համապատասխանեցնելով 2016թ. տարեվերջի դրությամբ ընկերությունների զուտ ակտիվների արժեքներին,
  • ՀՀ կառավարության 10.08.2017թ. №973-Ա որոշումը, համաձայն որի  ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և «Հայաստանի ներդրող­ների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կնքվող` ՀՀ-ում Լոռու մարզում, 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին շրջանակային համաձայնագիրը և լիազորվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին ստորագրել համաձայնագիրը,
  • ՀՀ կառավարության 17.08.2017թ. №1018-Ն որոշումը, համաձայն որի
    ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2017թ. ընթացքում Սևանա լճից լրացուցիչ բաց թողնվող ջրի՝ 100 մլն մ3–ը չափաքանակի հաշվին արտադրվող  էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների մոտ առաջացող լրացուցիչ շահույթի հաշվարկման և
    ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվին վճարման կարգը: Տարեվերջի դրությամբ արտաբյուջետային հաշվին փոխանցվել է 1400 մլն դրամ:
  • ՀՀ կառավարության 24.08.2017թ. №1035-Ա որոշումը, որով հավանություն տրվեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 100% պետական բաժնեմասով հավաստված իրավունքները «Տաշիր Կապիտալ»  ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագրին, որը կողմերի միջև ստորագրվեց սեպտեմբերին: Պայմանագրով նախատեսվել է, որ այն ուժի մեջ կմտնի հավատարմագրային կառավարչի կողմից ներկայացվող` հավատարմագրային կառավարման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատելուց հետո:
  • ՀՀ կառավարության 31.08.2017թ. №1061-Ն որոշումը, համաձայն որի  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ծախսերի ապահովման և շահառուների ընդլայնման նպատակով` Հիմնադրամի կողմից իրականացվող էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագրով սահմանված շահառուներին մատուցվող ծառայությունների չափը դարձվել է 20%, իսկ  շահառուների կողմից 10% համաֆինանսավորման պայմանը հանվել է,
  • ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետ համաձայնեցվել և
    ՀՀ ֆինանսների նախարարություն  է ներկայացվել «Հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման բնական կորստի չափեր»-ը, որը, որպես առանձին բաժին ընդգրկվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ:
  • ՀՀ կառավարության 29.03.2018թ.№347-Ա որոշումը, որով սահմանվել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից գնման գործընթացի առանձնահատկությունները:
  •   ՀՀ կառավարության 12.04.2018թ. №463-Ա որոշումը, որով հաստատվեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 100% պետական բաժնեմասով հավաստված իրավունքները «Տաշիր Կապիտալ»  ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու ծրագիրը:

       ՀՀ կառավարության 28.12.2017թ. նիստում ընդունվել է «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվի ելքերի (ծախսերի) ուղղություններին հավանություն տալու մասին»
ՀՀ կառավարության արձանագրային որոշումը, որով հավանություն է տրվում նախարարության արտաբյուջետային հաշվի ելքերի (ծախսերի) ուղղություններին:

Միաժամանակ՝ 

  • ՀՀ վարչապետի 29.12.2016թ. №1256-Ա որոշման (բյուջետային գործընթացի կազմակերպման վերաբերյալ) համաձայն՝ իրականացվել է ՀՀ 2018-2020թթ. ՄԺԾԾ և  2018թ. տարեկան բյուջեի նախագծերի մշակման աշխատանքները (ծախսային ծրագրերի հայտերի և բյուջետային մուտքերի կանխատեսումների կազմումը ու դրանց ներկայացումը ՀՀ ֆինանսների նախարարություն):
  •    Ապահովվել է 2018թ. տարեկան բյուջեի նախագծի և 2016թ. և 2017թ. պետական բյուջեի կատարողականի՝ ՀՀ կառավարությունում և ՀՀ Ազգային Ժողովում քննարկումների համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը:
  • Իրականացվել է վարչական վիճակագրական ռեգիստրի վարում՝ արտադրող կայանների էլեկտրական էներգիայի արտադրության, առաքման և ապրանքային արտադրանքների մասին ու էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման մասին վարչական վիճակագրական հաշվետվությունների (ամսեկան և տարեկան), ինչպես նաև՝ էլեկտրական էներգիայի բաշխման հաշվեկշռի հաշվետվության ներկայացումը ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն:
  • Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում օրենսդրության և կարգավորվող դաշտի բարեփոխումների արդյունքում վերջին 1.7 տարվա ընթացքում արձանագրված նշանակալից զարգացումներից է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգ արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների մուտքը:
  • Մինչև 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ կառուցելու նպատակով 12 կազմակերպություն լիցենզավորվել են` գումարային մոտ 10 ՄՎտ հզորությամբ, դրանցից  թվով 4-ն արդեն գործարկվել են (գումարային մոտ 2,5 ՄՎտ հզորությամբ):
  • 2016 թվականին Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներում լրացումներ և/կամ փոփոխություններ կատարելու արդյունքում, մինչև 150 կՎտ հզորությամբ 385 ինքնավար էներգաարտադրողներին 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ տրվել են տեխնիկական պայմաններ, որից 306-ն արդեն միացել են էլեկտրաէներգետիկ համակարգին (գումարային շուրջ 3.4 ՄՎտ հզորությամբ):
  • ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ Արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայանի կառուցման ներդրումային ծրագրի առաջին փուլում նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքում կառուցել «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայան՝ շուրջ 55 ՄՎտ պիկային հզորությամբ: 2017թ. ապրիլի 28-ին հայտարարվել է Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի նախաորակավորման հրավերը, որին մասնակցելու համար ներկայացված հայտատուների թիվը գերազանցել է 20-ը։ Այնուհետև 2017թ. հուլիսին նախաորակավորման շեմը հաղթահարել է տաս ընկերություն և կոնսորցիում: 2018թ. մարտի 21-ին կայացել է ՀՀ-ում Մասրիկ-1 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի համար հայտարարված միջազգային մրցույթի գնային առաջարկների ներկայացման փուլը:  Մրցույթի պայմանների համաձայն նվազագույն սակագին է ներկայացրել նիդեռլանդական «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչըս» և իսպանական «ԷֆԷսԷլ Սոլար» առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումը: Այն կազմում է 0.0419 ԱՄՆ դոլար 1 կՎտժ- ի համար (մոտավորապես՝ 20.11 ՀՀ դրամ) առանց ԱԱՀ-ի:
    • 2017թ. ընթացքում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության hիմնադրամի շրջանառու ֆոնդի միջոցների հաշվին շարունակվել է էներգախնայողության ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ իրականացվել են էներգախնայողական միջոցառումներ 64 հանրային օբյեկտներում (մոտ 160 շենքերում և 9 արտաքին լուսավորության համակարգերում):
    • ««էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը 2017թ. դեկտեմբերի 21-ին արդեն ընդունվել են ՀՀ Ազգային Ժողովի կողմից և ուղղված են էներգետիկայի բնագավառում ինքնավար էներգաարտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը: Իսկ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանը և միջպետական առևտրի զարգացմանն ուղղված ««Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթն ընդունվեց 2018թ. փետրվարին:Ակնկալվում է, որ արդյունքում միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն և մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում արևային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթեւացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից, այդպիսով կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը` էներգակիրների մատակարարման (ներկրման և(կամ) արտադրության) այլընտրանքային ուղիների ապահովման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից և կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:
    • ՀՀ կառավարության կողմից առաջարկվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և վերջինիս կողմից ընդունվեց որոշում` 2017թ-ից` ջերմոցային և վերամշակող կազմակերպությունների համար գազի խթանիչ սակագներ, ինչպես նաև անապահով ընտանիքների համար գազի և էլեկտրաէներգիայի նվազեցված սակագներ սահմանելու վերաբերյալ:
    • ՀՀ կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդի միջև կնքվեց ՀՀ Լոռու մարզում 76 ՄՎտ հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման մասին շրջանակային համաձայնագիրը,
    • 2017թ. մարտի 30-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ աջակցություն է ցուցաբերվում Արաբական միացյալ էմիրության «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը ՀՀ-ում մինչև 150 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայաններ կառուցելու համար։ Տեղադրվել է մեկ 80 մետր բարձրության քամու ներուժի մոնիթորինգային կայան, որն ակնկալվում է շուտով գործարկել։ Եվս մեկը նախատեսվում է  տեղադրել 2018 թվականի ապրիլ ամսին։
    • 2017թ. մարտի 30-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության միջև Հայաստանում հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի մասին ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ՀՀ-ում 100-150 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանների կառուցում: 2017թ. դեկտեմբեր ամսին ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացումը: Տեղադրվել են երկու 80 մետր բարձրության քամու ներուժի մոնիթորինգային կայաններ և մեկ «Sodar» համակարգ: Յուրաքանչյուր կայան համալրված է 8 հողմաչափով, 3 հողմացույցով, 2 ջերմա-խոնավաչափով և 1 մթնոլորտային ճնշաչափով:
    • «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ի և Գլոբալ Ինթերնեշիոնալ Էներջի Կորպորացիայի միջև ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագիր, որը թույլ է տալիս օպտիմալացնել ՀՀ-ում էլեկտրական էներգիայի արտադրման և սպառման ռեժիմները: Արդյունքում  2017 թվականին ՀՀ-ից Վրաստան է արտահանվել 127,4 մլն կՎտժ,  Վրաստանից ներկրվել է 178,7 մլն կՎտժ էլեկտրաէներգիա:

 

Էներգետիկ համակարգում ենթակառուցվածքների և ավանդական արտադրող հզորությունների արդիականացում և զարգացում 

 

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում շարունակվել և ավարտին են հասցվել ՀՀ էներգահամակարգի հուսալիության բարձրացման նպատակով կառուցվող շուրջ 230 կմ երկարությամբ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» 220 կՎ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման աշխատանքները և դրվել են լարման տակ:

Ծրագրի մյուս բաղադրիչի շրջանակներում մեկնարկել են շուրջ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ էլեկտրահաղորդման օդային գծերի ամբողջական վերակառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ.-ին: 2017թ. դեկտեմբերի 21-ին ընդունվել է «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության № 1684-Ն որոշումը: Իրականացվել են նախագծման, հենարանների համար անհրաժեշտ հողակտորների ձեռքբերման և վերակառուցման աշխատանքների մեկնարկման աշխատանքներ:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում մեկնարկել են «Հաղթանակ», «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների ամբողջական վերակառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2019թ.-ը: Իրականացվել են նախագծման աշխատանքները,  «Հաղթանակ» և «Վանաձոր-1» ենթակայաններում մեկնարկել են շինարարական աշխատանքները:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում մեկնարկել են 220 կՎ «Աշնակ» ենթակայանի ամբողջական վերակառուցման և 220 կՎ Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2019թ.-ը: Իրականացվել են նախագծման աշխատանքները, տեղանքներում մեկնարկել են շինարարական աշխատանքները և  իրանանացվել են ենթակայանների համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներկրման աշխատանքներ:

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» ծրագրի շրջանակներում մեկնարկել են 220 կՎ «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների ամբողջական վերակառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ.-ին: Իրականացվել են նախագծման աշխատանքները, տեղանքներում մեկնարկել են շինարարական աշխատանքները և իրականացվել են ենթակայանների համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներկրման աշխատանքները:

Ծրագրի մյուս բաղադրիչի շրջանակներում իրականացված միջազգային մրցույթի արդյունքում 2017թ. հոկտեմբերի 23-ին «Redinet CJSC (Հայաստան) և Siemens AG Osterreich (Ավստրիա)» կոնսորցիումի հետ կնքված գլխավոր կապալառուի պայմանագրի շրջանակներում մեկնարկել են SCADA/EMS համակարգերի ընդլայնման ու արդիականացման և պահուստային կարգավարական կառավարման կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ.-ին:

ԻԻՀ կառավարության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցում» ծրագրի շրջանակներում հատկացված 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներով իրականացվել, ավարտվել և շահագործման են հանձնվել Մեղրի և Ագարակ քաղաքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքները:

Իրանի արտահանման և զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի շրջանակներում շարունակվել են էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները: Մասնավորապես փորվել են 205 հենարանների հիմքեր, որից՝ 177-ը բետոնապատվել են և մոնտաժվել են 83 հենարաններ: «Նորավան» ենթակայանում իրականացվել են հողային աշխատանքներ և օպերատիվ կառավարման և պահակատան շենքերի հիմքերի նախնական բետոնման աշխատանքներ: Ներկրվել են հենարանների կոնստրուկցիաներ, մեկուսիչների, հաղորդալարերի, ամպրոպապաշտպան ճոպանների կախովի շարաններ և այլ կցամասեր:

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ ծրագրի շրջանակներում՝ հայտարարվել են ծրագրի գլխավոր կապալառուների ընտրության միջազգային մրցույթներ, սակայն պետական պարտքի վրա ծրագրի ճնշումը մեղմելու և ծրագրի միջոցների օգտագործման արդյունավերտությունը բարձրացնելու նպատակով Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW) հետ բանակցվել և համաձայնություն է ձեռք բերվել ծրագրի տեխնիկական լուծումների վերանայման և օպտիմալացման վերաբերյալ: Այդ նպատակով ծրագրի պատվիրատու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ծրագրի խորհրդատուի հետ համատեղ իրականացրել է ծրագրի տեխնիկական լուծումների վերանայման գործընթաց և զուգահեռ դիմել է KfW բանկին հայտարարված մրցույթները դադարեցնելու ու վերանայված տեխնիկական լուծումներով նոր մրցույթներ հայտարարելու վերաբերյալ թույլտվություն ստանալու համար:

ՌԴ կառավարության աջակցությամբ իրականացվող Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում շարունակվել է ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը և մեկնարկել են նախատեսված սարքերի և սարքավորումների մատակարարումները, մասնավորապես՝ 1-ին և 2-րդ տուրբոգեներատորները, տուրբինները, բլոկային տրանսֆորմատորները և կոնդենսատորի մոդուլները տեղափոխվել են Հայկական ԱԷԿ-ի տարածք: Լիազորված կազմակերպությունների միջև սահմանված կարգով կնքվել են ծառայությունների մատուցման թվով 51 պայմանագրեր և ներկայացվել են ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների հաստատմանը: Հաշվետու ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում իրականացվել են շուրջ 88,6 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքներ:

 

ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ

  • «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների բոլոր անձնագրերը (շուրջ 2 մլն էջ), ինչպես նաև երկրաբանական ամբողջ տեղեկատվությունը թվայնացվել և ամբողջությամբ տեղադրվել է www.geo-fund.am կայքում, որի արդյունքում ապահովվել է հանքավայրերի և երևակումների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը ինչպես ներդրողների, այնպես էլ քաղաքացիական հասարակության համար:
  • Ընդերքօգտագործման իրավունքի մրցակցային տրամադրման, ընդերքի արդյունավետ և պատասխանատու օգտագործման, ինչպես նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) անդամակցության համար ներկայացվել է հայտ, որը 2017 Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդի կողմից հաստատվել է 2017 թվականի մարտի 9-ին և Հայաստանի Հանրապետությանը շնորհվել է  ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: ԱՃԹՆ-ի ստանդարտի իրականացման նպատակն է հանքարդյունահանող ոլորտին վերաբերող ամբողջական տեղեկատվության հրապարակային դարձնելը՝ ապահովելով ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) միանալու, անդամակցելու գործընթացի ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության շարունակականությունն ապահովելու նպատակով մշակվել և 2018թ-ի մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները (ՀՕ-191, ՀՕ-193 և ՀՕ-194):
  • Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) միանալու, անդամակցելու գործընթացի և նշյալ ստանդարտի պահանջները ապահովելու
    նպատակով Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող
    կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտ
    միջոցառումների իրականացման համար 2018թ. մարտի 27-ին ՀՀ վարչապետի
    N 297 – Ա որոշմամբ ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:
  • Բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձևավորման նպատակով մշակվել և ՀՀ Նախագահի 2017թ. հուլիսի 15-ի ՆԿ-100-Ա կարգադրությամբ հաստատվել է Բնական պաշարների կառավարման հայեցակարգը:
  • ՀՀ կառավարության 2018թ. փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրային որոշման 29-րդ կետով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման ռազմավարությունը:
  • Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել հանքարդյունաբերության ոլորտի զրագացման հայեցակարգը, որի նպատակն է ձևավորել համապարփակ քաղաքականություն:
  • Դեռևս 2016 թվականին կատարվել էին լրացումներ և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում, որոնցով սահմանվել էին ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի մրցութային կարգով տրամադրման և ընդերքօգտագործման թափոնների և դրանց օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման պահանջները: Փոփոխությունների կիրարկումն ապահովելու նպատակով 2017 թ. ընթացքում մշակվել և ընդունվել են  ՀՀ կառավարության 11 որոշումներ:

Օգտակար հանածոների պաշարների հայտնաբերում և գնահատում

  • 2017թ. ընթացքում մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններով նախատեսվում է առաջիկա 3 տարվա ընթացքում ներդնել շուրջ 3 մլդ. դրամ: 
  • 2017թ. ընթացքում հաստատվել են ոչ մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ, որի արդյունքում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը համալրվել է շուրջ 900 հազ. խոր.մ պաշարներով, իսկ 2017թ. հաստատվել են մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ, որի արդյունքում մետաղային օգտակար հանածոների պաշարների հաշվեկշիռը ավելացել է շուրջ 5 մլն.տ հանքաքարով: 

Թույլտվությունների տրամադրում. 

Տրամադրվել է.

  • Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 30 թույլտվություն, այդ թվում՝ ոչ մետաղական օգտակար հանածոների - 29, հանքային ջրերի- 1:
  • Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների համար 31 թույլտվություն, այդ թվում՝ մետաղական օգտակար հանածոների երևակումների- 11, ոչ մետաղական օգտակար հանածոների երևակումների- 20,
  • Նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության 3 արտոնագիր,
  • Հանքային հումքի տեսակների արտահանման մեկանգամյա 4 լիցենզիա:

Տրամադրված տարածքի ընդլայնման, ժամկետի երկարաձգման և անվանափոխության նպատակով կատարվել են ընդերքօգտագործման իրավունքի 27 վերաձևակերպում:

Իրականացվել է օգտակար հանածոների 20 հանքավայրերի (տեղամասերի) երկրաբանատնտեսագիտական գնահատման (վերագնահատման) և (կամ) պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննություն: