Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

09.04.2018

Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի կառուցման ծրագիրը ընթացիկ փուլում է

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ՝ էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակներում, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման ծրագիրը։

Ծրագրի նպատակն է վերակառուցել 30 և ավելի տարիներ շահագործման մեջ գտնվող Երևանի ՋԷԿ-ի ենթակայանը: Ենթակայանի վերակառուցմումը կնպաստի Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 կՎ ենթակայանի սարքավորումների խափանումների հաճախականության կրճատմանը:

Վերականգնման արդյունքում կբարձրանա ենթակայանի, ինչպես նաև էներգահամակարգի անվտանգությունը և աշխատանքի հուսալիությունը:

Այժմ ընթանում են շինարարական, ապրանքների ու հիմնական սարքավորումների ներկրման աշխատանքներ: Մասնավորապես ներկրվել են 200 ՄՎա ավտոտրանսֆորմատորը, 2 հատ 27,5 ՄՎա տրանսֆորմատորները, 220 կՎ և 110 կՎ պորտալները, անջատիչները, բաժանիչները:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով մնացած սարքավորումների մեծ մասը գտնվում են ճանապարհին կամ պատրաստ են առաքման։ Ավարտվում են հիմքերի պատրաստման, հողանցման կոնտուրի և դրենաժային համակարգի կառուցման աշխատանքները: Ընթացքի մեջ է հիմնական կառավարման և 35 կՎ ենթակայանի շենքերի շինարարությունը:

Միաժամանակ իրականացվում են նաև ներկրված պորտալների տեղակայման, սարքավորումների մետաղական կոնստրուկցիաների հավաքակցման և մոնտաժի նախապատրաստման աշխատանքները։