Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

05.03.2018

Հասարակական կազմակերպությունները ներկայացրել են դրամաշնորհի տրամադրման նպատակները

Հասարակական կազմակերպությունները ներկայացրել են դրամաշնորհի տրամադրման նպատակները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ամփոփել է ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, ՀՀ օրենսդրությանը համապա­տասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» №1721-Ն որոշմամբ հայտարարված ՀԿ-ների ընտրության արդյունքները։ Ընտրվել է երեք հասարակական կազմակերպություն։

Դրամաշնորհի հատկացման պայմանագիրը կնքելուց հետո նախարարությունը ներկայացնում է հասարակական կազմակերպությունների վերաբերյալ տվյալներն ու դրամաշնորհի տրամադրման նպատակները։

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Դրամաշնորհը ստացող կազմակերպության անվանումը

Կազմակերպության գտնվելու վայրը

Դրամաշնորհի նպատակը

«Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ

ՀՀ, ք. Երևան, 0064, Անդրանիկի 114-42

 

ՀՀ կառավարության 24.12.2003թ. թիվ 1937-Ն որոշման համաձայն՝ կազմակերպությունը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը դրամաշնորհի 50 տոկոսը պետք է ուղղի իր կարողությունների զարգացմանը, իսկ 50 տոկոսը՝ անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ

ՀՀ, ք. Երևան, Ա. Հովհաննիսյան փ., տուն 12, բն. 1

 

«Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միավորում» ՀԿ

ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փակուղի, 8ա