Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.02.2018

Նախարարն ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը փետրվարի 22-ին ընդունել է «ՔոնթուրԳլոբալ ընկերության» զարգացման և գործող ծրագրերի ղեկավար Ռալֆ Նովակին և «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ տնօրեն Արա Հովսեփյանին:

 Քննարկվել են Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրում իրականցվող ընթացիկ նորոգման աշխատանքներին,  սարքավորումների արդիականացմանն ու ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցերն ու համագործակցության զարգացման հնարավորությունները:

 Զրուցակիցներն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությանը:

Հանդիպման ավատին կողմերը վերահաստատել են  էներգետիկայի բնագավառում համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը: