Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

19.01.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապա­տասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» №1721-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետով, հայտարարում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի հիման վրա հանրային  ծառայու­թյունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության գործընթացն սկսելու վերաբերյալ:

Ընտրվելու նպատակով հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) դիմում է ՀՀ էներգետիկ ենթա­կա­ռուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ներկայացնելով վերը նշված հավելվածի 5-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ հիմնավոր փաստաթղթեր (այսուհետ՝ դիմում), այդ թվում՝

1)     ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված՝ վերջինիս նիստերին կազմակերպության մասնակցության վերաբերյալ տեղեկանք,

2)     կազմակերպության անդամների աշխատանքային ստաժի վերաբերյալ համապա­տասխան փաստաթղթեր։

 

Դիմումներն ընդունվում են առձեռն, փոստային կամ էլեկտրոնային տարբերակով:

Առձեռն դիմումները կարելի է ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 10:00 – 17:30-ը:

Դիմումներն ընդունվում են  մինչև 2018 թվականի փետրվարի 10-ը:

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

 

Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, 0010,Հանրապետության հրապարակ,Կառավարական տուն 3

Հեռախոսահամարներ՝ +374 (011) 526 518,  (011) 523 734,

էլ.փոստ՝ minenergy@minenergy.am