Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

13.12.2017

Գործարկվել է ևս մեկ արևային համակարգային կայան

Հայաստանում գործող արևային համակարգային կայանները գնալով ավելանում են։ Վերջին երեք ամսում շահագործման է հանձնվում մինչև 1 մեգավատանոց երրորդ կայանը։

Այսօր Արմավիրի մարզի Շենիկ համայնքում պաշտոնապես բացվել է «Գրին Էներջի» արևային կայանը։ Այն կառուցվել է «Բաղրամյանշին», «ԱԿԲԱ Լիզինգ» և «Շտիգեն» ընկերությունների համագործակցությամբ: Ներդրվել է շուրջ 800 հազար դոլար: Կայանը բաղկացած է 3124 պոլիկրիստալային արևային վահանակներից և 37 արևային ինվերտորներից։ Այն կկարողանա արտադրել տարեկան 1600 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Ընթացքի մեջ են ևս 8 կայանների կառուցման աշխատանքները: Նախատեսվում է, դրանք շահագործման հանձնել հաջորդ տարի:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տրամադրել է մինչև 1 մեգավատ հզորությամբ արևային համակարգային կայանի կառուցման 11 լիցենզիա, որոնց գումարային հզորությունը կազում է շուրջ 10 մեգավատ։