Նոյեմբերի 30-ին կայացած նիստում կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման վերաբերյալ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացրած առաջարկությանը: Ըստ այդմ, 2018թ. ամբողջ տարվա համար Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը կկազմի 150 դոլար՝ հազար խոր. մետրի դիմաց։
Ներկայացված հիմնավորման համաձայն, Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի խորացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ու գործարար ակտիվության խթանմանը։