ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Գեորգի Չիկովանիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Վրաստանի էներգետիկ համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարներ։ Քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր։
Հանդիպման մասնակիցները, մասնավորապես, անդրադարձել են Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի կառուցման ծրագրին, տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման ուղղությամբ Հայաստանում և Վրաստանում իրականացվող աշխատանքներին։
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս փոխշահավետ ծրագրերի կենսագործմանը: Այնուհետ նախարարը ներկայացրել է կատարվող աշխատանքների ընթացքը։
Վրացական կողմն իր հրթին ներկայացրել է տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման ուղղությամբ Վրաստանում կատարվող աշխատանքները։
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը և գորածադրել առավելագույն ջանքերը՝ համատեղ ծրագրերը հաջող կյանքի կոչելու համար: