ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը(այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է նախարարին կից հասարակական խորհրդի ստեղծման նպատակով խորհրդի անդամների ընտրության մասին:
Դիմել կարող են՝
Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են(դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն) ստանում Նախարարությունից:
Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով՝ վերոնշյալ պահաջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները համապատասխան ձևով(ձևը ներկայացվում է) և ժամկետներում կարող են ներկայացնել դիմում խորհրդի նախագահին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ:
Դիմումի մեջ պետք է ներկայացվի վերոնշյալ պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր:
Դիմումներն ընդունվում են ամեն աշխատանքային օր՝ ժամը 10.00-12.30-ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ ս. թ. նոյեմբերի 4-ը:
Դիմել՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ք. Երևան,Կառավարական տուն 3 հասցեով:
Հեռախոս՝ 011528848