Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.08.2016

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը(այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է նախարարին կից հասարակական խորհրդի ստեղծման նպատակով խորհրդի անդամների ընտրության մասին:

Դիմել կարող են՝

  • հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ
  • այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին
  • ովքեր համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են Նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել  Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են(դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն) ստանում Նախարարությունից:

Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով՝ վերոնշյալ պահաջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները համապատասխան ձևով(ձևը ներկայացվում է) և ժամկետներում կարող են ներկայացնել դիմում խորհրդի նախագահին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ:

Դիմումի մեջ պետք է ներկայացվի վերոնշյալ պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր:

Դիմումներն ընդունվում են ամեն աշխատանքային օր՝  ժամը 10.00-12.30-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ ս. թ. սեպտեմբերի 2-ը:

Դիմել՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ք. Երևան,Կառավարական տուն 3 հասցեով:

           Հեռախոս՝ 011528848

 

ՀՀ  էներգետիկայի և բնական պաշարների նախարարին կից հասարակական խորհրդի ստեղծման նպատակով խորհրդի անդամների ընտրության դիմումի օրինակելի ձև