Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

07.11.2017

Գործարկվեց արևային երկրորդ համակարգային կայանը

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվեց Հայաստանում երկրորդ համակարգային «Թալին-1» արևային կայանը, որն ունի 1 մեգավատ հզորություն։  Ծրագիրն իրականացրել է «Սոլար Փրոդաքշն» ընկերությունը՝ հայաստանցի ներդրողների խմբի միջոցներով և Գերմանահայկական հիմնադրամի ու KFW բանկի համաֆինանսավորմամբ։

Առաջին երկու արևային համակարգային կայանների գործարկմանը առաջիկայում կհաջորդի նորերի բացումը։  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխանախարար Հայկ Հարությունյանի խոսքով՝ ընթացքի մեջ են ևս 9 կայանների կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև 2018թ. վերջ։ 

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տրամադրել է մինչև 1 մեգավատ հզորությամբ արևային համակարգային կայանի կառուցման 11 լիցենզիա, որոնց գումարային հզորությունը կազում է շուրջ 10 մեգավատ։