Նոյեմբերի 7-ին «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումային ռիսկերի մեղմացում» խորագրով համաժողովը, որը կազմակերպել էր Միջազգային էներգետիկ Խարտիայի քարտուղարությունը՝ Եվրոպական միության (EU4Energy) ծրագրի շրջանակներում: Համաժողովին ներկա էին ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:
Համաժողովում քննարկվել է Միջազգային էներգետիկ խարտիայի քարտուղարության կողմից մշակված «Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումային ռիսկերի գնահատումը» զեկույցը։ Ներկայացվել են իրականացված գնահատման արդյունքները և մատնանշվել հետագա անելիքները։ Զեկույցի նպատակն է հավելյալ պայմաններ ստեղծել ներդրումային միջավայրի հետագա բարելավման և ներդրումների ներգրավվման համար: