Էներգետիկա.
1. Մշակվել և ընդունվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրա- էներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջո- ցառումների ծրագիր-ժամանակացույցը: Ժամանակացույցով նախատեսված են փուլային ազատականացման միջոցառումներ՝ մինչև 2020 թ.:
2. ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատակա- նացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող իրավական պայմանների ստեղծման նպատակով մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել 43 «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» Հայաս- տանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
3. «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ի և «Գլոբալ Ինթերնեյշնալ Էներջի» կորպորացիայի միջև ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու մասին պայմանագիր, որը թույլ է տալիս օպտիմալացնել ՀՀ-ում էլեկտրական էներգիայի արտադրման և սպառման ռեժիմները:
4. Հավանություն է տրվել ՀՀ կառավարության, «Դեբեդ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև շրջանակային համա- ձայնագրի ստորագրմանը, որի շրջանակներում ՀՀ Լոռու մարզում կկառուցվի 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանը:
5. Մշակվել և շրջանառվել է Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ, որի արդյունքում ակնկալվում է օրենսդրական դաշտի կատարելագործում` հիդրոէներգետիկայի հետագա զարգացումն ապահովելու համար:
6. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ Արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայանի կառուցման ներդրումային ծրագրի առաջին փուլում նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքում կառուցել «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայան՝ շուրջ 55 ՄՎտ հզորությամբ: 2017 թ. ապրիլի 28-ին հայտարարվել է «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի նախաորակավորման հրավերը, նախաորակավորման շեմը հաղթահարել են տասն ընկերություն և կոնսորցիում: Նախատեսվում է, որ մրցույթի հաջորդ փուլի մասին կհայտարարվի 2017 թ. աշնանը: Ակնկալվում է, որ մրցութային գործընթացը կավարտվի 2018 թ. սկզբին, և մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը կամ կոնսորցիումը ձեռնամուխ կլինի 55 ՄՎտ պիկային հզորությամբ առաջին խոշոր արևային համակարգային կայանի կառուցման աշխատանքների մեկնարկին:
7. Ըստ տրամադրված լիցենզիաների՝ փոքր (մինչև 1 ՄՎտ) հզորությամբ 11 արևային ֆոտովոլտային էլեկտրակայանները գտնվում են կառուցման փուլում: Դրանց գումարային հզորությունը կազմում է 10 ՄՎտ:
8. Վերականգնվող էներգետիկայի ոլորտում մինչև 150 կՎտ հզորությամբ 131 ինքնավար էներգաարտադրողների 01.09.2017թ. դրությամբ տրվել են տեխնիկական պայմաններ, որից 89-ը (գումարային 1,126 ՄՎտ հզորությամբ) արդեն միացել են ցանցին:
9. Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ինքնավար էներգաարտադրողների մասսայականացմանն ուղղված խթանիչ միջոցառումների իրականացման նպատակով մշակվել և շրջանառության մեջ են դրվել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ 44 կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
10. Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր իրանական «Մապնա» ընկերության հետ ՀՀ-ում 50 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայանների համար ներդրումներ կատարելու հնարավորությունների վերաբերյալ:
11. ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ մինչև 1250 հա, առանց մրցույթի՝ վարձակալության հիմունքներով տրամադրվել է «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը՝ վերջինիս կողմից հողմային էներգիայի կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության առաջնեկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է կառուցել մոտավորապես 130 ՄՎտ գումարային հզորությամբ հողմային էլեկտրակայան։
12. Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության հետ ՀՀ-ում հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի վերաբերյալ: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ՀՀ-ում 100-150 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանների կառուցում:
13. 2017 թ. մարտի 22-ին ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ԱՄԷ-ում գրանցված «Օուշըն Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ՝ Հայաստանում արևային էներգետիկայի նախագծերի զարգացման նպատակով ներդրումների իրականացման վերաբերյալ: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է 2017-2019 թթ. ընթացքում կատարել 100 մլն ԱՄՆ-ի դոլարի ներդրում` Հայաստանում ոլորտում առկա լավագույն հասանելի տեխնոլոգիաների կիրառմամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման, շահագործման և տեխնիկական սպասարկման նպատակով:
14. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի դրամաշնորհի համաձայնագրի շրջանակներում «Կարկառ» կոչվող հարթակում ավարտվել են 2 նեղ հորատանցքերի հորատման աշխատանքները: Ներկայումս նշված կայանի կառուցման ծրագրի համար ընթանում են բանակցություններ՝ հնարավոր ներդրողների ներգրավման նպատակով: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից հորատման արդյունքների մասին հաշվետվությունները տրամադրվել են երկրաջերմային էներգիայի ոլորտում մոտավորապես 50 խոշոր միջազգային կազմակերպություններին:
15. ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 2017-2018 թթ. Հայաստանի Հանրապետության էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլը, որով սահմանվել են նոր միջոցառումներ, որոնք կօժանդակեն ՀՀ էներգախնայողության քաղաքականության հետագա ձևավորմանը և դրա իրականացման կոնկրետ քայլերի որոշակիացմանը:
16. Մշակվել և ՀՀ ԱՎԾ կողմից պաշտոնապես հրապարակվել է 2015 թ. ՀՀ էներ- գետիկ հաշվեկշիռը, մեկնարկել են նաև 2016 թ. էներգետիկ հաշվեկշռի մշակման աշխատանքները:
17. Մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարու- թյան որոշման նախագիծը:
18. 2017 թ. մարտի 20-ին Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությունը:
19. ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում լիազորված կազմակերպությունների միջև սահմանված կարգով կնքվել են 31 ծառայությունների մատուցման մասին պայմա- նագրեր և ներկայացվել են ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների հաստատմանը: Մայիսի 10-ին մեկնարկել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի 2017 թ. ՊՆՎ-ն, որի ընթացքում, բացի պլանավորված վերանորոգման աշխատանքներից, իրականացվել են նաև Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի սարքավորումների և համակարգերի գործիքային հետազոտություններ:
20. Մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը:
21. Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում մաքուր էներգիայի զարգացմանն աջակցելու և արևի, կենսազանգվածի, ջերմային պոմպի, քամու և այլ վերականգնվող աղբյուրներից էներգիայի և կենսավառելիքի ստացման ծրագրերի իրականացման նպատակով 2017 թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը:
22. 2016 թ. նոյմեբերին ՀՀ ԷԵՊԲՆ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Լուսավոր սահման» նախաձեռնությունը, որի շրջանակներում սահմանամերձ 17 բնակավայրերում նվիրատվության եղանակով տեղադրվել են 16480 լուսադիոդային լամպեր` 3296 տներում: Ծրագիրը շարունակական է և նախատեսում է ընդգրկել Հայաստանի և Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերը:
23. Ընդունվել են ՀՀ կառավարության որոշումները` սոցիալապես անապահով խավերի համար բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու և ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների համար խթանող սակագներ սահմանելու միջոցառումների մասին:
24. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահ- մանվել են՝
25. էլեկտրական էներգիայի արտադրություն, սպառում, ներմուծում և արտահանում՝
Բնական պաշարներ
1. Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների բոլոր անձնագրերը, ինչպես նաև երկրաբանական տեղեկությունների 91 տոկոսը թվայնացվել և տեղադրվել են www.geo-fund.am կայքում: Երկրաբանական տեղեկությունների 100% թվայնացումը նախատեսվում է ավարտել 2017 թ. դեկտեմբերին:
2. Ընդերքի արդյունավետ և պատասխանատու օգտագործման, ինչպես նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) անդամակցության համար հայտ է ներկայացվել և հաստատվել 2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհրդի կողմից, և Հայաստանի Հանրապետությանը շնորհվել է ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ:
3. Բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձևավորման նպատակով մշակվել և ՀՀ Նախագահի 2017 թ. հուլիսի 15-ի ՆԿ-100-Ա կարգադրությամբ հաստատվել է Բնական պաշարների կառավարման հայեցակարգը:
4. Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել հանքարդյու- նաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը, որի նպատակն է ձևավորել համա- պարփակ քաղաքականություն:
5. Կատարվել են լրացումներ և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում, որոնցով սահմանվել են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի՝ մրցութային կարգով տրամադրման և ընդերքօգտագործման թափոնների ու դրանց օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման պահանջները:
6. 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցման, կառավարման և սպասարկման ժամանակ վերջինիս ֆիզիկական կայունության պահպանման, հնարավոր ռիսկերի բացահայտման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգտագործման թափոնների մշակման օբյեկտների շահագործման, փակման, փակումից հետո նախատեսված միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ապահովման նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 7 որոշում:
7. 2017 թվականի սեպտեմբերին ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնա- սիրությունների նպատակով մրցութային կարգով ընդերքօգտագործման իրավունքի տրա- մադրման հետ կապված իրավահարբերությունների կարգավորման նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 3 որոշում:
8. Օգտակար հանածոների արդյունահանում 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում օգտակար հանածոներ արդյունա- հանող ընկերությունների կողմից իրականացվել է 143.6 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում: 2017 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արդյունահանված հանքաքարի ծավալը կազմել է 21.6 հազ. տ, որը գրեթե համընկնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրված ապրանքային արտադրանքն աճել է շուրջ 29.68%-ով, աճել է նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ռոյալթիի վճարները՝ շուրջ 85%-ով:
9. Օգտակար հանածոների պաշարների հայտնաբերում և գնահատում 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններով նախատեսվում է առաջիկա 3 տարվա ընթացքում ներդնել շուրջ 2.5 մլդ դրամ:
10. 2017 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հաստատվել են ոչ մետա- ղական օգտակար հանածոների նոր պաշարներ, որի արդյունքում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը համալրվել է շուրջ 548 հազ. խոր. մ պաշարներով, իսկ 2016 թ. նոյեմբերին հաստատվել են մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ, որի արդյունքում մետաղային օգտակար հանածոների պաշարների հաշվեկշիռն ավելացել է 2.2 մլն. տ հանքաքարով:
Ջրային տնտեսություն.
1. 01.01.2017թ.-ից 5 ջրամատակարար ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձա- կալությամբ փոխանցվել է մեկ կառավարչի՝ 15 տարի ժամկետով: Ջրային կոմիտեի, «Վեոլիա Օ Ժեներալ դեզ Օ» ԿԲԸ և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ միջև ստորագրված վարձակալության պայմանագրի համաձայն 2017թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 856,500.0 հազար դրամի չափով վարձակալության վճար:
2. Համաձայն վարձակալության պայմանագրի՝ կոմիտեն համաձայնություն է տվել իրականացնելու 2017 թ. պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը: Պայմանագրի շրջանակներում, անկախ տեխնիկական աուդիտորի ընտրության նպատակով հայտարար- ված միջազգային մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Sachsen Wasser GmbH» ընկերությունը և ստորագրվել է պայմանագիր:
3. Ջրային ոլորտի ծրագրերի իրականացման լիազորությունները վերապահվել են «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ին; «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցվել է:
4. «Հայաստանի գյուղական համայնքների ջրամատակարարման և կոյուղու համակարգերի բարելավման և զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ներդրումային ծրագրի մշակման համար նախնական ընտրվել է 65 չսպասարկվող բնակավայր, ինչպես նաև ներկայացվել է ՀՀ Կոտայքի և Վայոց ձորի մարզերի սպասարկման տարածք ներգրավելու ներդրումային ծրագիր:
5. Ավարտվել է Երևանի Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի մեխանիկական մաքրման մասի շինարարությունը, իսկ Սևանի և Մեծամորի կեղտաջրերի մաքրման կայանների նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակման փուլում են:
6. Ոռոգում-ջրառ իրականացնող «Ջրառ» ՓԲԸ-ների և ոռոգման ջուր մատակարարող 14 ջրօգտագործողների ընկերությունների գործունեության արդյունքներով ապահովվել է 97.601 հազ. հա հողատարածքների կայուն ջրամատակարարումը:
7. Մեկնարկել են 29 մլն խոր. մ ծավալով ՀՀ Արարատի մարզում Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը, պատվարների հիմքի և իրականացվել են դաշտային գեոտեխնիկական հետազոտություններն ու նախագծի մոբիլիզացիոն աշխատանքները:
8. Ավարտվել են ՀՀ Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինարարական թունելի մուտքային, ելքային հարակից լանջերի մաքրման աշխատանքները:
9. Մշակվել է ՀՀ Արմավիրի մարզում 10.2 մլն խոր. մ ծավալով, 4384 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակի բարձրացման և շուրջ 2.1 մլն ԿՎտ/ժ 49 էլեկտրաէներգիայի տարեկան տնտեսման նպատակով Մաստարայի ջրամբարի կառուցման նախագիծը:
10. ԵԶԲ-ի աջակցությամբ իրականացվող (50 մլն ԱՄՆ-ի դոլար) ոռոգման համա- կարգերի արդիականացման վարկային ծրագրի շրջանակներում մեկնարկել է Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում մեխանիկական ոռոգման 8 ինքնահոս համակարգերի մայր և միջտնտեսային ջրանցքների վերականգնման աշխատանքների նախագծման մրցութային գործընթացը: Միաժամանակ իրականացվում են նաև Գառնի մայր ջրանցքի և Գառնիի, Հացավանի համայնքների ներտնտեսային ցանցի շինարարական աշխատանքները:
11. ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակներում կատարվում են Մեղրիի ինքնահոս համակարգի շինարարական աշխատանքները, ինչպես նաև Քաղցրաշենի, Գեղարդալճի և Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգերի կառուցման շինարարական աշխատանքները:
12. Հաստատվել է Ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտա- գործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգը:
13. Համաձայն «Ոռոգման նպատակով 2017 թ. Սևանա լճից ջրառի մասին» ընդունված որոշման՝ Սևանա լճից 2017 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվել է մինչև 170 մլն խոր. մ: Ընդունվել է ՀՕ-116-Ն օրենքը, ըստ որի 2017 թ. Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակը լրացուցիչ ավելացվել է 100 մլն մ3- ով և սահմանվել է մինչև 270 մլն մ3: 2017 թ. օգոստոսի 31-ի դրությամբ, Սևանա լճից բաց է թողնվել 245.004 մլն մ3 ջուր, իսկ Սևանա լիճ է տեղափոխվել 99.871 մլն մ3 ջրաքանակ, և այն կշարունակվի մինչև տարեվերջ: Սևանա լճի մակարդակը 2017 թ. օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 1900,65 մ: Սևանա լճից ջրի բացթողումն սկսվել է 2017 թ. մայիսի 7-ից:
14. «Արփա-Սևան թունելի հավատարմագրային կառավարման ծառայություն» ծրագրին հատկացվել է 137200.0 հազ. դրամ. ընթացքի մեջ են Արփա-Սևան թիվ 2 թունելի առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները:
15. Վերականգնվել են ՀՀ Արմավիրի Բագարանի համայնքի տարածքում 40/1-41 սահ- մանային սյան հատվածում Արաքս գետի ափի ամրացման, ինչպես նաև Արթիկ քաղաքի Բմբուլենց և Մովրովի հեղեղատարների առաջնահերթ հատվածների (1-ին փուլ) մաքրման և ափերի ամրացման, ՀՀ Վայոց ձորի Շատինի համայնքում հողի սահքի հետևան- քով վտանգված Հերմոն-Ելփին ջրագծի վերականգնման աշխատանքները: Ներկայումս իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու (Արաքս գետի ափ, 379+200 կմ) քանդված շուրջ 40 մ հատ- վածի ամրացման աշխատանքները:
16. Իրականացվել են 107.7 կմ երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման և նորոգման աշխատանքներ: