13.09.2017
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է մրցույթ Նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Էներգետիկայի վարչության էներգետիկ ենթակառուցվածքների բաժնի առաջատար մասնագետ
(ծածկագիր` 18-3.2-87)
Իրականացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական ծրագրերի` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառին վերաբերող բաժինների մշակման աշխատանքները:
Մասնակցում է գազի, էլեկտրական և ջերմային էներգիայի ռեսուրսների առաջնահերթ ու արդյունավետ օգտագործման խթանման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակման աշխատանքներին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարության ծրագրերի ու միջոցառումների մշակման աշխատանքներին:
Մասնակցում է ծրագրերի իրականացման մինչնախագծային փաստաթղթերի (տեխնիկատնտեսական զեկույցներ, տեխնիկատնտեսական հիմնավորումներ և այլն) մշակման աշխատանքներին:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
- էներգետիկա և էներգամեքենաշինություն կամ էլեկտրատեխնիկա կամ տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ)) կամ ավտոմատիկա և կառավարում մասնագիտությունների գծով կամ ջերմագազամատակարարում և օդափոխություն կամ մեքենաշինության տեխնոլոգիա կամ գյուղատնտեսության էլեկտրաֆիկացիա և ավտոմատացում մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
- քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազան երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- տվյալ պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի «2» ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկ N 1, N 2)։
Մրցույթը կկայանա 18.10.2017թ. ժամը 1000-ին, Նախարարության շենքում (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ, կառավարական շենք 3)։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` վկայականի (ների), դիպլոմի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
- մեկ գունավոր լուսանկար` 3X4 չափսի,
- անձնագրի պատճենը` առաջին և գրանցման էջերով։
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր։
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչեւ 1230-ը, բացի շաբաթ և կիրակի
օրերից։
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20.09.2017թ.։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ, կառավարական շենք 3, հեռ. 011 52-63-21)։