Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

07.09.2017

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ստացել է «օրինապահ հարկ վճարողի» կարգավիճակ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստացել է «օրինապահ հարկ վճարողի» կարգավիճակ։ Սեպտեմբերի 7-ին այդ կարգավիճակը հավաստող հավաստագիրը ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանին է հանձնել պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը։

«Օրինապահ հարկ վճարողի» կարգավիճակ են ստացել էներգետիկ համակարգի ևս երկու ընկերություններ՝ «Գազպրոմ Արմենիան» և «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։