Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Էդուարդ Մանթաշի Շախկյան

Աշխատակազմի ղեկավարի տեղակալ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աշխատակազմի ղեկավարի տեղակալը`

1)Համակարգում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացման աշխատանքները.

2)Համակարգում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները.

3)Համակարգում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության  պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքները.

4)Օրենքով սահմանված կարգով համակարգում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքները.

5)Համակարգում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստման հետ կապված աշխատանքները.

6)Համակարգում է Նախարարությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման աշխատանքները.

7)Համակարգում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը.

8)Համակարգում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքները.

9)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մշակում է իրավական ակտերի նախագծեր, համակարգում է այլ պետական կառավարման մարմիններից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքի տրամադրում.

10)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.

11)Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու վերաբերյալ։