Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Նախարարություն » Արևային էներգետիկա

ԱրԵՎային էներգետիկա

  Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎՏԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով):

Արևային ջերմային էներգիան

  Հայաստանում արտադրվում են արևային ջերմային կոլեկտորներ (ջրատաքացուցիչներ) 1.38-4.12 մ2 ստանդարտ չափերով: Ջրատաքացուցչի  2.75 մ2 տարբերակը օրական արտադրում է 120-160 լ տաք ջուր:

Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղադրված են հովացման և օդափոխման արևային համակարգեր, որոնց արևային մասի հզորությունը կազմում է 50 կՎտ, իսկ ֆոտոէլեկտրական մասի հզորությունը, որն ապահովում է ամբողջ համակարգի անխափան աշխատանքը, 5 կՎտ:

Իրականացվել են արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներ բազմաթիվ բնակավայրերի, մանկապարտեզների, տների,  բժշկական կենտրոնների տանիքներում` <Շեն> կազմակերպության, <Solaren> ՍՊԸ-ի, TACIS-ի USAID-ի, Հունական <CRES> կազմակերպության և այլ բարեգործական կազմակերպությունների կողմից:

 Արևային ֆոտովոլտաիկ մոդուլներ

  Առ այսօր Հայաստանում տեղադրվել են տարբեր փոքր հզորությամբ ցուցադրական ֆոտովոլտաիկ մոդուլներ:

Երևանի Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում (մամոգրաֆիայի ինստի-տուտում) տանիքի վրա տեղադրվում են Գերմանիայի և ԱՄՆ-ի տեխնոլոգիաներով պատրաստված պոլիմերային ֆոտոէլեկտրական փոխակերպիչներ, որոնց ընդհանուր  մակերեսը կազմում է  200 մ2, հզորությունը ` 9.8 կՎտ:

  Արևային էներգիայի զարգացման խթանման նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Համաշխարհային բանկի և Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել են <Հայաստանում արդի արեգակնային ՖՎ էներգետիկայի զարգացման օժանդակում> ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է Ֆոտոէլեկրական արդյունաբերության ներուժի զարգացման հնարավորությունները Հայաստանում:

  Կլիմայի ներդրումային հիմնադրամների «Ցածր եկամուտ ունեցող երկներում վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի» (Program for Scaling up Renewable Energy Program for Low Income Countries/SREP (Ծրագիր)) շրջանակնե րում մշակվել է Վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիր, որի համաձայն Ծրագրի համապատասխան միջոցները տրամադրվելու են արևային տեխնոլոգիաների կիրառմամբ մոտ 40-50 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտաիկ (ՖՎ) էլեկտրակայան կառուցելու նպատակով:

 

Ուղեցույց ինքնավար արևային կայանների կառուցման և  ցանցին միանալու վերաբերյալ


1. Ինքնավար էներգաարտադրողը՝ ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձը սեփական կարիքները բավարարելու համար կարող է կառուցել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային տեղակայանք առանց լիցենզիայի (ԷՄՕ Հոդված 23):

2. Սպառողի տեխնոլոգիական միացումը էլեկտրական ցանցին կատարվում է իր դիմումի համաձայն: Պետք է դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (Բաշխող) տեղամաս Մատակարար ըստ միացվող էլեկտրատեղակայանքի տարածքային պատկանելիության: Կնքվում է նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագիր: Պայմանագրի համաձայն Մատակարարն իրականացնում է նոր սպառողի կամ կառուցապատողի կամ սպառման համակարգը վերակառուցող սպառողի  (Պատվիրատու),  սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել իր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար:

3. Այնուհետև տեղադրվում են դարձափոխիչային ռեվերսային բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ, որոնց ձեռքբերման և սպասարկման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (Հանձնաժողով)  կողմից հաստատված՝ էլեկտրական էներգիայի մատակարարարման և օգտագործման կանոններով (Հանձնաժողովի 27.12.2006թ թիվ 358-Ն որոշում):

4. Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին մատակարարաված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը և Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին վճարումը կատարվում է ամսական, իսկ Ինքնավար էներգաարտադրողի կողմից Բաշխողին մատակարարաված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների հաշվարկը կատարվում է ամսական, իսկ վերջնահաշվարկը և Բաշխողի կողմից Ինքնավար էներգաարտադրողին վճարումը՝ տարեկան արդյունքով:

Եթե տարեկան հաշվարկի արդյունքում ինքնավար էներգաարադրողի կոցմից մատակարարված էլեկտրական էներգիայի մեծությունը բացասական է, ապա Բաշխողը այդ չափով վերադարձնում է: Եթե տարեկան հաշվարկի արդյունքում ինքնավար էներգաարադրողի կոցմից տված էլեկտրական էներգիայի մեծությունը դրական է, ապա ինքնավար էներգաարադրողին փոխհատուցվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի 50 տոկոսի չափով (2004թ. նոյեմբերի 9-ին ընդունված ՀՀ օրենքը «էներգախնայողության և վերականագնվող էներգետիկայի մասին», Հանձնաժողովի 05.10.2016թ. թիվ 272-Ն և 273-Ն որոշումներ):

5. Ինքնավար էներգաարտադրողների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանքի վերաբերյալ հարկային կարգավորումները` 1997թ. ապրիլի 14-ի «Հարկերի մասին» ՀՕ-107 ՀՀ օրենքի 26-րդ հոդված, 1997թ. սեպտեմբերի 30-ի «Շահութահարկի մասին» ՀՕ-155  ՀՀ օրենքի 8-րդ հոդված և 2010թ. դեկտեմբերի 22-ի «Եկամտային հարկի մասին» ՀՕ-246-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդված:

 

Ուղեցույց արևային էլեկտրակայան կառուցելու համար

 

Եթե գործարարը ցանկանում է կառուցել արևային էլեկտրակայան, ապա անհրաժեշտ է.

1. Ընտրել տեղանքը (ընտրությունը հնարավոր է կատարել օգտվելով արևային ուղեցուցային քարտեզից, տես` www.minenergy.am

2. Ձեռք բերել հողօգտագործման իրավունք և ըստ անհրաժեշտության համապատասխանեցնել հողի նպատակային նշանակությունը (կատեգորիան)` փոխելով «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողերի

3. Կազմել ներդրումային (գործարար) ծրագիր

4. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման վերաբերյալ տեղեկություններ  ստանալու համար այցելել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  էլ.կայք՝ www.psrc.am «տեղեկություն ներդրողին» բաժին:

5. Դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար:

6. Մասնագիտական անվճար խորհրդատվության համար դիմել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին` www.r2e2.am և/կամ Գերմանա-հայկական հիմնադրամին` www.gaf.am (այստեղ հնարավոր է ստանալ նաև արտոնյալ վարկավորում)

7. Վերոհիշյալ լիցենզիայի պայմանները կատարելով կառուցել արևային էլեկտրակայան