Информация - ԲԷՑ ՓԲԸ ներդրումային և դրամնաշնորհային ծրագրերը
ԲԷՑ ՓԲԸ-ն հանդես գալով որպես <Պատվիրատու> հաջողությամբ արդեն իրականացրել և ներկայումս իրականացնում է մի շարք ներդրումային եւ դրամաշնորհային ծրագրերով նախատեսված կառուցման և վերակառուցման աշխատանքներ, որոնք են.
1. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ՀՀ Էներգահամակարգին տրամադրված ընդհանուր 15մլն. ԱՄՆ դոլարի դրամաշնորհի միջոցներից 110/220կՎ ենթակայաններում փոխարինվել են մեխանիկական հաշվիչները ABB ընկերության էլեկտրոնային հաշվիչներով, որի նպատակն էր նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները:
2. Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 27.07.1998թ-ի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա 21.12.1998թ-ին ԲԷՑ ՓԲԸ-ի, գերմանական KfW Բանկի և ՀՀ Ֆինանսների ու Էկոնոմիկայի նախարարության միջեւ կնքված <Վարկի տրամադրման և ծրագրի ֆինանսավորման>պայմանագրով նախատեսված 27.5 մլն. ԳՄ գումարով <Վանաձոր-2> և <Կամո> 220կՎ ենթակայանների ամբողջական վերակառուցումը, որն արդեն երեք տարի է ինչ ավարտվել է և հաջողությամբ շահագործման է հանձնվել (ամբողջապես վերազինված է գերժամանակակից արևմտաևրոպական սարքավորումներով):
3. Վերոհիշյալ ենթակայանների վերակառուցման արդյունքում տնտեսված 4.2 մլն. Եվրո գումարի և 2003թ-ի Նոյեմբերի 21-ին ԲԷՑ ՓԲԸ-ի, գերմանական KfW բանկի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև կնքված <Վարկի տրամադրման և ծրագրի ֆինանսավորման> պայմանագրով նախատեսված 4.7 մլն. Եվրո գումարով արդեն իրականացվել են <Ալավերդի-2> ենթակայանի ամբողջական վերակառուցման աշխատանքները:
4. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության միջև 1999թ-ի մարտի 30-ին կնքված <Զարգացման վարկային համաձայնագրով> նախատեսված ընդհանուր 19,6 մլն. ԱՄՆ դոլար գումարով մասնակի փոխարինվել են <Շինուհայր>, <Եղեգնաձոր>, <Աշնակ>, <Արարատ-2>, <Զովունի>, <Շահումյան-2>, <Լիճք> և <Մարաշ> 220կՎ ենթակայանների սարքավորումները:
5. Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Կառավարությունների միջև 08.10.2003թ-ին կնքված Փոխհամաձայնության Հուշագրով և դրան կից 12.07.2004թ-ի հավելվածով ՀՀ Էներգետիկայի նախարարությանը տրամադրվել էր 3.5 մլն. ԱՄՆ դոլար դրամաշնորհ` <Պուշկինի լեռնանցքում> 2.6 ՄՎՏ հողմաէլեկտրակայանի կառուցման և Սիսիանում քամու մոնիթորինգի համար: 2005թ-ի դեկտեմբերին շահագործման են հանձնվել տարածաշրջանում առաջին վերոհիշյալ 4 հողմաէլեկտրակայանները:
6. Իրանի Իսլամական Հանրապետության <Սանիր> ընկերության և ԲԷՑ ՓԲԸ-ի միջև 16.10.2002թ-ի պայմանագրով նախատեսված 8.4 մլն. ԱՄՆ դոլար գումարով կառուցվել է <Ագարակ-Շինուհայր> 220կՎ երկրորդ ՕԳ-ը:
7. Համաձայն 17.08.2004թ-ի N1500/PFA/ARM-01 Ֆինանսական համաձայանգրի, ԲԷՑ ՓԲԸ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության <Սանիր> ընկերության միջև 08.09.2004թ-ին կնքված պայմանագրով նախատեսված մոտ 35 մլն. ԱՄՆ դոլար գումարով Իրան-Հայաստան բնական գազի գազատարի շինարարության <Մեղրի-Քաջարան> 40կմ հատվածի շինարարությունն ավարտված է:
8. Համաձայն 17.05.2006թ-ի N850/M/ARM/07 Ֆինանսական համաձայնագրի, ԲԷՑ ՓԲԸ և Իրանի Իսլամական Հանրապետության <Սանիր> ընկերության միջև 05.07.2006թ-ին կնքվել է պայմանագիր, ըստ որի 75.3 մլն. Եվրո գումարի սահմաններում, նախատեսվում է կառուցել <Ագարակ>-ից մինչև <Հրազդանի ՋԷԿ> գնացող մոտ 312կմ երկարությամբ երկշղթա 400կՎ լարման ՕԳ-ը:
9. Համաձայն 16.05.2008թ. <Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին> համաձայնագրի, գերմանական KfW բանկը իր պատրաստակամությունն է հայտնել վարկեր տրամադրել հետևյալ ծրագրերի իրականացման համար.
ա)<Գյումրի-2> 220/110/10 կՎ ենթակայանի վերականգնում - 14,6մլն. Եվրո գումար
բ)<Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կառուցում> - 20,4մլն. Եվրո գումար
<Գյումրի-2> 220/110/10 կՎ ենթակայանի վերականգնում> ծրագրի շրջանակներում 30.01.2009թ-ին ՀՀ ֆինանսների նախարարության, գերմանական KfW բանկի և <Բարձրավոլտ էլեկտրացանցեր> ՓԲԸ միջև ստորագրվել է<ՙՎարկի տրամադրման և ֆինանսավորման մասին> պայմանագիր 14,6 մլն. Եվրո գումարի չափով:
10. Գերմանական KfW բանկի կողմից տրամադրված 4,7մլն. Եվրո վարկից <Ալավերդի-2> ենթակայանի վերակառուցման ծրագրից խնայված 1,3մլն. Եվրո գումարի հաշվին, համաձայն 25.03.2009թ-ի SIEMENS AG (Ավստրիա) ընկերության և ԲԷՑ ՓԲԸ-ի միջև կնքված <Կապալի պայմանագրի>` մասնակի վերակառուցվում է <Վանաձոր-1> 110կՎ ԲԲՍ-ն:
Ծրագրի ավարտը- 2009թ-ի երրորդ եռամսյակի վերջը:
11. Համաձայն Nօ CATIC/ARM/20090918 <Ընդհանուր Համաձայնագրի>, կնքված Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության <CATIC> Beijing Co. ընկերության միջև, 10 բարձրավոլտ ենթակայանների վերակառուցման և վերանորոգման համար տրամադրվում է 95,0 մլն. Եվրո գումարի վարկ:
12. Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության միջև ձեռք է բերվել համաձայնություն <Էներգամատակարարման հուսալիության և էներգետիկ արդյունավետության> ծրագրի նախապատրաստման նպատակով տրամադրել կանխավճար` 1,0 մլն. դոլարի վարկ: Ծրագրով նախատեսվում է կառուցել 220կմ 220կՎ նոր oդային գիծ:
<Բարձրավոլտ էլեկտրացանցեր> ՓԲԸ-ն նշված ծրագրով հանդիսանում է որպես ենթավարկառու: Գործընթացը գտնվում է <Կանխավճարի Պայմանագրի> և <Ենթավարկային պայմանագրի> ստորագրման փուլում: