Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

Նախարարություն - Նախարար - Նախարարի ուղերձ

Նախարարի ուղերձ

Հարգելի բարեկամ



  Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների   նախարարության պաշտոնական կայքում։

  Կայքի միջոցով Դուք հնարավորություն ունեք ծանոթանալու գերատեսչության կառուցվածքին ու գործունեությանը, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների ոլորտները  կարգավորող օրենսդրությանը, ինչպես նաև առաջին  աղբյուրից տեղեկանալ համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքի և արդյունքների մասին:

   Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ  հնարավոր կլինի բաց երկխոսություն ապահովել ոլորտի պատասխանատուների հետ, հնչեցնել հարցադրումներ ու ստանալ պատասխաններ, ինչպես նաև ներկայացնել հետաքրքիր առաջարկներ:

   Հուսով եմ, որ մեր կայքը հետաքրքիր կլինի բոլոր օգտագործողների համար ու  կծառայի նպատակին: