Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

31.07.2014

«Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենք

 Սույն Օրենքով`
     ա) Կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում
 էլեկտրական եւ ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) եւ բաշխման գործունեություն իրականացնող անձանց, տեխնոլոգիական եւ կենցաղային նպատակներով էլեկտրական, ջերմային էներգիա եւ բնական գազ սպառողների (այսուհետ` սպառողներ) էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումների, ինչպես նաեւ սպառման էներգետիկական ցանցերի շահագործման եւ սպասարկման գործունեություն իրականացնող անձանց մոտ ստուգումների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները, ստուգումների միջոցով իրականացվող պետական տեխնիկական վերահսկողության խնդիրներն ու շրջանակները.
     բ) Սահմանվում են էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների, ինչպես նաեւ էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի իրավասությունները: